-
13.01.2013|
19:10
ԿԸՀ-ն հունվարի 14-ի նիստում կգրանցի ՀՀ նախագահի այն թեկնածուներին, ովքեր ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և մինչև գրանցումը ինքնաբացարկ չեն հայտնել:
-
13.01.2013|
19:08
Հունվարի 16-17-ին Երևան կգան ԵԽԽՎ դիտորդները` նախագահական ընտրությունների նախօրեին նախընտրական արշավի ընթացքը և իրավիճակը գնահատելու նպատակով:
-
13.01.2013|
16:28
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
12.01.2013|
22:15
ՀՀԿ-ն հունվարի 11-ին կայացած շտաբի նիստում ընտրել է նախագահական ընտրությունների նախընտրական շտաբի, որ ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը, պետի տեղակալների` Դավիթ Հարությունյանին, Արմեն Գևորգյանին, Կարեն Կարապետյանին, Միքայել Մինասյանին, Լևոն Յոլյանին:
-
12.01.2013|
21:57
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ քաղաքական դաշտում նախագահական ընտրություններից հետո հստակ վերադասավորումներ կկատարվեն և եթե ազատական ուժերը կարողանան ընդհանուր հայտարարի գալ` լավ է:
-
12.01.2013|
21:46
Նախագահ ընտրվելու դեպքում Հրանտ Բագրատյանը իբրև վարչապետ Հայաստան կհրավիրի «հզոր տնտեսագետ» Հրայր Սիմոնյանցին, որ այժմ Մոսկվայում է: Արտաքին գործերի նախարարի «շատ լուրջ թեկնածուներ» են նրա գնահատմամբ` Ալեքսանդր Արզումանյանը և Վլադիմիր Կարապետյանը:
-
12.01.2013|
16:18
«Ինչպիսի՞ն է հասարակության քաղաքական և հոգեբանական պատրաստվածությունն առաջիկա քաղաքական զարգացումներից ու նախագահական ընտրություններից առաջ»: Այս թեմային էր նվիրված հոգեբան Աննա Բադալյանի և քաղաքագետ Գարիկ Քեռյանի այսօրվա ասուլիսը:
-
11.01.2013|
19:36
Հանրությունը դեռ չի սթափվել իրեն «նախագահացու» պատկերացնողների հիթ շքերթից, հիմա էլ ստիպված է դիմանալ նրանց օրումեջ արվող հայտարարություններին: Այս անգամ էլ նախագահի քաղաքագետ թեկնածուն նախահացադուլյան հայտարարություններ է անում: Անդրեաս Ղուկասյանը դիմել է մյուս թեկնածուներին, բացի Սերժ Սարգսյանից, որպեսզի «միասնական ինքնաբացարկ» հայտարարեն և նոր քաղաքական իրողության սկիզբ դնեն:
-
11.01.2013|
16:57
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ ԱՐՇԱԿՅԱՆԸ, ի տարբերություն Թևան Պողոսյանի, ընտրությունները դիտարկում է այլ կերպ: Նա կարծում է, որ Հանրապետական կուսակցության «վարձկանները» և այդ կուսակցության զգալի մասը, պետք է հեռանան իշխանությունից, քանի որ նրանք արդեն
«հագեցել են»:
-
11.01.2013|
16:53
«Մենք փորձելու ենք ՀՀ քաղաքացիներին համոզել, որ մեր ապագա տեսլականն ավելի լավն է, քան ներկայիս Հաայստանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան ՊՈՂՈՍՅԱՆԸ: